News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Պարզվում է՝ ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ գերադասում են աշխատել նույն սեռի գործընկերների հետ: Այդ դեպքում նրանք իրենց ավելի հարմարավետ են զգում, քան այն ժամանակ, երբ իրենց կողքին գտնվում են հակառակ սեռի ներկայացուցիչներ:

Միեւնույն ժամանակ, աշխատունակությունը բարձրանում է, երբ անձնակազմում առկա են երկու տարբեր սեռեր: Գիտնականները հաստատել են փաստը, որ այդ դեպքում ընկերության շահույթը կարող է մեծանալ մինչեւ 41%, հայտնում է Informing.ru-ն:

Ամերիկացի գիտնականներն այդ հարցն ուումնասիրել են 1995-2002թթ.: Հետազոտությանը մասնակցել են Բոսթոնի ընկերություններից մեկի աշխատակիցները: Հայտնի է, որ ընկերությունն ամբողջ աշխարհում ունի 60 գրասենյակ, որոնցից որոշներում միայն տղամարդիկ են աշխատում, իսկ մյուսներում երկու տարբեր սեռերի ներկայացուցիչները: Գիտնականներն իրենց զեկույցը պատրաստելիս հաշվի են առել ընկերությունում համագործակցության, վստահության, հարմարավետության եւ եկամուտների մակարտակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ