News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գիտնականները երկու սեռի ավելի քան 2 հազար ներկայացուցիչների մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել: Արդյունքում նրանք նշել են տասը թեմաներ, որոնց մասին կանայք չպետք է խոսեն, եթե ուզում են, որ տղամարդիկ լսել իրենց: Գիտնականների կարծիքով, ուժեղ սեռի ներկայացուցիչներին չեն հետաքրքրում հատկապես անծանոթ մարդկանց եւ գործընկերների մասին զրույցները:

Տղամարդկանց նաեւ նյարդայնացնում են հայտնիների կյանքի, ինչպես նաեւ այլ մարդկանց սեռական եւ ընտանեկան հարաբերությունների մասին բամբասանքները: Նրանց նաեւ չեն հետաքրքրում վիրտուալ աշխարհի իրադարձությունները, օրինակ՝ Ֆեյսբուքի հրապարակումները: Վարկանիշում, իհարկե, հայտնվել են նաեւ այնպիսի թեմաները, որոնք զուտ «կանացի» են համարվում. նորաձեւություն, գնումներ, դիետիկ սնունդ եւ հորոսկոպ: Տղամարդկանց հորանջելու առիթ են տալիս նաեւ զգացմունքների մասին երկարաշունչ զրույցները: Բացի այդ, ըստ Lifenews-ի, տղամարդկանց բացարձակ չի հետաքրքրում, թե իրենց երկրորդ կեսն ինչ է կերել ճաշին:

Գիտնականները նաեւ ապացուցել են, որ ուժեղ սեռի ներկայացուցիչներն իրենց զրուցակցին ընտրողաբար են լսում:

Իսկ կանայք ավելի երկար եւ ուշադիր կարող են լսել իրենց ընկերներին, քան զուգընկերոջը: Բացի այդ, գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 55%-ը խոստովանել է, հաճախ փորձարկում է զուգընկերներին՝ հասկանալու համար, արդյո՞ք նրանք լսում են իրենց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ