Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը 2015թ.-ին պատրաստվում է ներել այն մարդկանց, որոնք իրեն նեղացրել են, վիրավորել:
«Բոլորին ցանկանում եմ խաղաղություն, միասնություն: Ինչքան վատ բան, ով ում նկատմամբ արել ա, թող իրա հոգու խորքում ներողություն խնդրի, եւ Աստծուց: Բոլորս պիտի իմանանք իրար ներել: Դաժե ես, բացի թշնամիներից՝ թուրքերից, մնացած բոլորին պիտի ներեմ իմ հոգու խորքում, դաժը ով ինձ նեղացրել ա, վիրավորել ա, դաժը էն ժուռնալիստներին, որ իմ մասին վատն են գրել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ այս տարի միայն լավ բաներ պետք է տեղի ունենան, իսկ ժողովուրդն էլ պետք է միասնական եւ ուժեղ լինի:
«Հենց այս թվականին բոլորս պետք է լավ լինենք, ուժեղ ու միասնական, որովհետեւ Հայոց Ցեղասպանության ընդունման, պահանջատիրության խնդիր ունենք: Հայ ժողովուրդը գոնե հարյուր տարին մեկ անգամ պիտի իրան ուժեղ ցույց տա, ապացուցի, որ բոլորս միասին ենք»,- ավելացրեց ԵԿՄ նախագահը:




























