News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Դիետայի հետեւող մարդկանց համար շատ դժվար է հրաժարվել սիրելի ուտելիքներից: Բրիտանական Exante Diet ընկերությունը գտել է այդ խնդրի լուծումը՝ ստեղծելով նիհարեցնող պիցցա: Ցածր կալորիականությամբ պիցցա ստեղծելու համար անհրաժեշտ հավաքածուն ներառում է երկու փաթեթ, որոնցից մեկի մեջ բուսական եւ ձվի սպիտակուցից պատրաստված փոշու ձեւ ունեցող խմորն է, մյուսում՝ տոմատի սուոսը, հայտնում է Kedem-ը:

Կերակուրը պատրաստելու համար պետք է փոշուն ավելացնել ջուր եւ խառնել: Խորհուրդ չի տրվում պիցցայի մեջ պանիր ավելացնել, քանի որ այն մեծ քանակությամբ կալորիա է պարունակում, սակայն կարելի է ավելացել ածխաջրերի քիչ պարունակություն ունեցող բանջարեղեն՝ բուլղարական պղպեղ, սունկ, լոլիկ, սպանախ եւ կարմիր սոխ: Պատրաստված պիցցան ընդամենը 200 կալորիա կպարունակի (ավանդական պիցցայի դեպքում այդ ցուցանիշը 500 է):

Արտադրողների խոսքով՝ պիցցան հագեցած է 22 տեսակի վիտամիններով, հանքանյութերով, մեծ քանակությամբ սպիտակուցով եւ ապահովում է խորհուրդ տրվող վիտամինների եւ հանքանյութերի սպառման օրական նորմայի 1/3-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ