News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում հունվարի 4-ին նշվում է սպագետիի ազգային օրը: Սպագետին մակարոնի տեսակ է` բարակ եւ երկար: Խաշած լապշայի մասին առաջին հիշատակումները գտնում ենք Թալմուդում: Ըստ տվյալների` արաբներն այդ ճաշատեսակը հայտնաբերել են մի քանի հազար տարի առաջ: Թալմուդի գրերի համաձայն` մակարոնեղենը սննդի մեջ սկսել են կիրառել 5-րդ դարից սկսած, փոխանցում է  Calend-ը:

Այսօր մենք մակարոնները կապում ենք իտալացիների հետ, որոնք հորինել են մակարոնեղենի ամենաբազմազան տեսակներ եւ դրանք դարձրել երկրի խոհարարական ավանդույթների անբաժանելի մասը՝ ֆարֆալե, խեցիներ, ռոտինի, պեննե, տորտելինի եւ, իհարկե, սպագետի:  
Սպագետին ամենասիրված մակարոնն է նաեւ Ամերիկայում: 2000թ. 1,3 մլն ֆունտ սպագետի է վաճառվել ամերիկյան  պարենի խանութներում: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ