News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականները կարծում են, որ նիհարել ցանկացող մարդիկ պետք է առաջին հերթին անուշեղեն ուտեն: Սա բացատրվում է այն հանգամանքով, որ ուտելու սկզբում քաղցր մթերքների օգտագործումը կարող է զսպել ախորժակը եւ պայքարի գերսնման դեմ:

Ըստ «Ռոսբալտի», գլյուկոզան ուղեղի էներգիայի հիմնական աղբյուրն է եւ առկա է շոկոլադի, տորթերի ու անուշեղենի մեջ: Ուղեղի սպիտակուցը (գլյուկոկինազը) հետեւում է, թե ինչ քանակությամբ գլյուկոզա է ընդունում մարդը: Եթե գլյուկոզայի սպառումը չափազանց ցածր է, ապա ուղեղը օրգանիզմին համապատասխան ազդակներ է ուղարկում:

Սա բացատրում է այն հանգամանքը, թե ինչու որոշ մարդիկ անզոր են դիմակայել շոկոլադին կամ ագահորեն խժռում են անուշեղենը. նրանց ուղեղում գլյուկոկինազի բարձր մակարդակ կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ