News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բրիտանացի մաշկաբան եւ առողջ սննդի մանագետ Կարեն Ֆիշերը թվարկել է բոլոր այն մթերքները, որոնցից պետք է խուսափել մաշկի գեղեցկությունն ու երիտասարդությունը հնարավորինս երկար պահպանելու համար: Բոլորին հայտնի է, որ գեղեցիկ մաշկի գլխավոր թշնամիները հագեցած ճարպերն են, շաքարն ու ալկոհոլը, սակայն այս խմբերի որոշ ապրանքներ առավել վտանգավոր են: Օրինակ, քաղցր փքված բրինձը հանգեցնում է մաշկի միակցող հյուսվածքների ամրացմանը՝ այն դարձնելով առավել չոր եւ առաջացնում է կնճիռներ:

Բոլոր պանիրներից մաշկի համար առավել վտանգավոր են երկնագույն բորբոսով պանիրները: Դրանցում առկա են մեծ քանակությամբ օմեգա-6 հագեցած ճարպեր, որոնք առաջացնում են բորբոքումներ եւ կորյակներ: Որքան էլ օգտակար լինեն ձմերուկն ու արմավը, դրանցով նույնպես չարժե տարվել. բարձր գլիկեմիկ ինդեքսի պատճառով դրանք հրահրում են մաշկային ճարպի գոյացությունը: Նույնը վերաբերում է նաեւ շաքարի մեծ պարունակությամբ պատրատի նախաճաշերին, հայտնում է Kedem-ը:

Մաշկի համար ամենավտանգավոր ալկոհոլային խմիչքները քաղցր կոկտեյլներն ու լիկյորն են: Դրանց չարաշահումը կարող է հանգեցնել մաշկի կարմրությանն ու չորությանը եւ կնճիռների վաղաժամ հայտնվելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ