News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ժամանակակից հայրերն առավել մտերիմ են որդիների հետ: Այս մասին են վկայում  բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունները, որոնք սոցհարցում են անցկացրել 12-16 տարեկան երեխաներ ունեցող հազար տղամարդու շրջանում:

Պատասխանողների շուրջ 30%-ը հայտնել է, որ փորձում է ավելի շատ ժամանակ անցկացնել որդու հետ, հաղորդակից լինել նրա կյանքին, օգնել լուծել ծագած խնդիրները:  Ընդ որում, 18%-ը հայտարարել է, որ մանկության տարիներին հիանալի հարաբերություններ է ունեցել ծնողների հետ:  Իսկ ահա 7%-ը հայտարարել է, որ երբեք մտերիմ հարաբերություններ չի ունեցել հոր հետ, փոխանցում է  Informing-ը:

Մասնագետները վստահ են, որ ներկայիս իրողությունը, երբ հայրերը փորձում են երեխաներին շատ ժամանակ հատկացնել, կարտացոլվի հաջորդ սերունդների վրա: Ներկայիս դեռահասները դա կփոխանցեն իրենց ընտանիքներին: Այսպիսով, ապագայում հայրերի եւ որդիների հարաբերությունները միայն կբարելավվի: 

Մասնագետները վստահ են, որ տղամարդու ներկայությունը ծննդաբերության ժամանակ միայն նպաստում է բարեկամական կապերի ամրապնդմանը, իսկ նորաթուխ հայրիկը երեխայի հետ կապն զգում է նրա կյանքի հենց առաջին րոպեներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ