News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Արաբկիր» բժշկական կենտրոնում 2-ամյա Լիա Միսակյանի մահվան գործով մեղադրյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպանը այսօր՝ հունվարի 27-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին ներկայացրեց փաստաթղթեր, որոնք, ըստ նրա, ապացուցում են, որ իր պաշտպանյալը ճիշտ ախտորոշում եւ բուժում է կատարել։

«Փորձագետի կողմից սխալ է ախտորոշվել հիվանդությունը։ Լիայի մոտ ոչ թե թոքաբորբ է եղել, այլ շնչառական ակտի հետ կապված հիվանդություն, որն իմ պաշտպանյալի կողմից ճիշտ է ախտորոշվել, իսկ չբարդացած թոքաբորբի ախտորոշման համար պարտադիր չեն ռենտգեն հետազոտություն եւ արյան ընդհանուր փորձաքննություն։ Դիահերձման ժամանակ թոքերից վերցվել է երկու կտոր, այնինչ ըստ իմ ներկայացրած չափորոշիչների՝ պետք է առնվազն հինգ կտոր։ Փորձաքննությունը թերի է կատարված, քանի որ փորձագետը, լրիվ պատկերը չունենալով, թոքաբորբ է ախտորոշել»,- ասաց պաշտպան Գիվի Հովհանիսյանը՝ ներկայացնելով ՀՀ Առողջապահության նախարարության կողմից սահմանված՝ փորձագետի պարտականությունների մասին փաստաթուղթ։

Պաշտպանի խոսքով՝ ներկայացված փաստաթղթերը վկայում են նաեւ այն մասին, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում գործում է շուրջօրյա արյան քննության ծառայություն, որը Լիա Միասակյանի՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակ նույնպես գործել է։

Լիլիթ Վարդանյանի պաշտպանը նաեւ «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբուժական բաժնի պրոֆեսոր Սարգսյանի կողմից տրված մի փաստաթուղթ ներկայացրեց, որի համաձայն՝ կրկնակի հաստատված փորձաքննության մեջ առկա են թերություններ, իսկ մեղադրյալի գործողություններում սխալներ չկան։

Պաշտպանը միջնորդեց ներկայացված փաստաթղթերը կցել գործի նյութերին, որը դատարանը բավարարեց։

Տուժող կողմը, սակայն, առարկեց՝ պատճառաբանելով, թե դրանք տրվել են «Արաբկիր» բժշկական կենտրոնի կողմից եւ սուբյեկտիվ կարող են լինել։

««Արաբկիր» կենտրոնը փորձում է իր հեղինակությունը պատշաճ մակարդակի վրա պահել, քանի որ դեպքը այնտեղ է կատարվել։ Դրանք խիստ սյուբեկտիվ են։ Իսկ դատարանը ակնհայտ կողմնակալ վերաբերմունք է դրսեւորում պաշտպանական կողմի նկատմամբ եւ ապացույցների ու նյութերի վերաբերյալ անաչառություն չի ցուցաբերում, քանի որ մեր ներկայացրած տեսանյութը, որը ցույց է տալիս, թե Արաբկիրում բուժում ստանալիս Լիան ինչ վատ վիճակում է գտնվում, չկցվեց գործի նյութերին»,- ասաց տուժող կողմի պաշտպան Արթուր Սաքունցը։

Տուժող Լիա Միսակյանի հայրը եւս առարկեց Լիլիթ Վարդանյանի պաշտպանի ներկայացրած փաստաթղթերը գործին կցելու միջնորդությանը. «Ինչի՞ եք կցում, իմաստ չկա, հեսա մի հատ էլ թուղթ կբերեն, որ երեխեն իրանց մոտ չի եղել»,-բորբոքված ասաց նա։

Դատարանը որոշեց հիվանդության ժամանակ Լիայի վիճակը պատկերող տեսանյութը եւս կցել գործի նյութերին։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 24-ին։

Հիշեցնենք, որ 2 տարեկան Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է եւ աղջնակը մահացել է: «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ 28-ամյա Լիլիթին եւ Զարինեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ