News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Americana at Brand» առեւտրի կենտրոնը ներողություն է խնդրել հայ ձեռնարկատերերից այն բանի համար, որ կենտրոնի տնօրինությունն արգելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված շապիկներ վաճառել:

«Մենք կցանկանայինք ներողություն խնդրել վաճառասեղանը վարձակալող Թինա Չուլջյանից, Ալեքս Կոդագոլյանից եւ Արմին Հարիրիից՝ նրանց կողմից վաճառվող ապրանքների հետ կապված թյուրիմացության համար»,-ասվում է առեւտրային կենտրոնի տարածած հայտարարությունում: Այնտեղ նաեւ նշվում է, որ այդ ապրանքների վաճառքը ավելի քան ողջունելի է, հաղորդում է «Asbarez»-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անցյալ ամիս երեք հայ երիտասարդ գործարարներ վաճառասեղան էին վարձակալել Գլենդելում գտնվող «Ամերիկանա» առեւտրային, ռեստորանային եւ թատերական մեծ համալիրում՝ իրենց shop1915.comկայքում գովազդվող շապիկները, գլխարկները եւ հագուստի պարագաները վաճառելու համար:

Փետրվարի 25­-ին «Ամերիկանան» վերջնագիր է ներկայացրել Թինային եւ նրա երկու գործընկերներին, որ 24 ժամվա ընթացքում նրանք պետք է փոխեն վաճառքի հանված իրենց ապրանքատեսականին, պնդելով, որ բողոքներ են եղել «ցեղասպանության» հագուստ վաճառելու մասին: Հակառակ դեպքում, նրանք ընդամենը երեք օր ունեն տարածքն ազատելու համար:

Մտահոգվելով, որ իրենք վտարման եզրին են, գործարարները համաձայնել էին չցուցադրել հայկական շապիկները եւ դրանք վաճառել միայն հաճախորդների պահանջի դեպքում: Նույն օրը կեսօրից հետո «Ամերիկանայի» մի պաշտոնյա վերահաստատել էր, որ «ցեղասպանության» թեմայով հագուստի բոլոր տարրերը պետք է ամբողջությամբ հեռացնել վաճառասեղանի վրայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա հերթական տարելիցի նախօրյակին...
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Ջահերով երթ. Երեւանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը…
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված վահանակներ են տեղադրվել Կրասնոդարում
Միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի...
Ամենաշատ