News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ընդունված է կարծել, որ ամենից կրքոտ եւ ջերմ սիրեկանները համեստությամբ աչքի չեն ընկնում: Օրինակ՝ որոշ հետազոտողներ մատնանշում են, որ տղամարդկանց եւ կանանց եսասիրական պահվածքը նրանց ավելի գրավիչ է դարձնում որպես պոտենցիալ սեռական զուգընկեր:

Սակայն գիտական նոր աշխատանքը թույլ է տալիս հերքել այդ առասպելը: Համենայն դեպս՝ երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու առումով: Հետազոտողները 459 ուսանողի մասնակցությամբ ուսումնասիրություն են կատարել, որի արդյունքները ցույց են տվել, որ երիտասարդ կանայք եւ տղամարդիկ ավելի հաճախ բավարարված են այն զուգընկերներից, որոնք իրենց համեստ եւ հարգալից են պահում:

Ըստ Medicforum-ի, Հյուսիսային Թեխասի համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ ուսանողներն ավելի հավատարիմ են եղել հարաբերությունների գաղափարին, եթե նրանց զուգընկերները համեստ են, եթե անգամ դավաճանություն են հայտնաբերել:

Այս հետազոտությունը կարող է օգնել սեռական զուգընկերոջ ընտրության բնական գործընթացի հասկացությանը, այլ ոչ թե եսասիրական վարքի զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ