News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի ազատության մեջ հայտնվելը կախված է մի շարք հանգամանքներից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

Նա նշեց, որ դա կախված է Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ճակատագրից, համաներումից, արդյոք այն կհայտարարվի, թե ոչ եւ ում վրա կտարածվի:

Հաջորդ նիստը Վերաքննիչ դատարանում կայանալու է մայիսի 5-ին, տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը միջնորդելու է

դատաբժշկական փորձաքննություն նշանակել, որպեսզի պարզեն, թե ինչքան է կազմելու տուժող աղջկա առողջության վերականգնողական գումարը: Նիկոլայ Բաղդասարյանը չի ցանկանում կանխատեոում անել, թե ինչ կորոշի Վերաքննիչ դատարանը: Նա նշեց միայն, որ եթե միջնորդությունը ընդունվի, ապա որոշում կայացնելու համար դեռ մի նիստ էլ կնշանակվի, եթե չընդունվի, ապա չի բացառված, որ հենց այդ օրն էլ որոշում կայացվի:

Փաստաբանը շեշտեց, որ Վարդան Պետրոսյանի դեպքում նախատեսված է պատիժը կրելու բաց ռեժիմ, ուստի վճռի ուժի մեջ մտնելուց հետո նա ազատ կարձակվի:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

Դատախազը եւ տուժող կողմը բողոքարկել են առաջին ատյանի որոշումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի…
Իրանում ջրհեղեղների հետևանքով 7 մարդ է զոհվել, երկուսն՝ անհետ կորել
Չնայած ընթացող ջրահեռացման աշխատանքներին, հետագա հեղեղումների վտանգը մնում է բարձր...
Թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը հանցավոր կազմակերպության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է...
Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խմբային խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 10 վտովթար, վիրավորվել է 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ոստիկանությունը ձերբակալված տղամարդուն մեղադրել է Ֆիցոյի դիտավորյալ սպանության փորձի մեջ
Ոստիկանությունը մեղադրել է 71-ամյա տղամարդուն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ