News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սեւանա լճում կորած քաղաքացուն արդեն 15 օր է՝ որոնում են, սակայն ոչ մի արդյունք: Այգեստանի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդպես էլ իրենց համագյուղացի Ա.Մ.-ն չի հայտնաբերվել: Նա նշեց, որ հարազատները սգացել են նրա կորուստը եւ արդեն դուստրը աշխատանքի է գնում:

Սեւանի Ջրափրկարարական ջոկատից էլ NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նախարարի հրամանով որոնողական աշխատանքները շարունակվում են մինչեւ արդյունքի կհասնեն: Իսկ թե ինչու այսքան ժամանակ հնարավոր չի եղել գտնել,մեզ փոխանցեցին, որ կասկածելի տարածությունը մեծ է՝ մոտ  15կմ, դրանից բացի այս օրերին եղանակային պայմանները այնքան էլ լավ չէին:

Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էինք, որ ապրիլի 20-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացվել, որ քամու պատճառով նավակը հեռվացել է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակա լճափից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11.05-ին Դրախտիկ-Ծովագյուղ հատվածում` ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է Ա. Մ.-ի ռետինե, մեկ տեղանոց նավակը. քաղաքացին չի հայտնաբերվել: Ձկնորսի հավանական խեղդվելու վայրում ջրասուզակներն իրականացնում են որոնողական աշխատանքներ: Ժամը 14.10-ին քամու պատճառով աշխատանքները դադարեցվել են անարդյունք: Սեւանա լճում Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով ապրիլի 21-ի ժամը 09.40-ի դրությամբ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ