News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում տղամարդը ինքնաթիռում ռումբի առկայության մասին կեղծ հաղորդում է տվել, որպեսզի հանուն ուշացող ընկերուհու հետաձգի չվերթը:

Ըստ AFP գործակալության, տղամարդը զանգահարել է Ֆրանսիայի Բորդո քաղաքի Մերինյակ օդանավակայան եւ տեղեկացրել, որ «ինքնաթիռում ռումբ կա»: Ոստիկանությունն անմիջապես շրջապատել է օդանավը, սակայն պայթուցիկ սարք չի հայտնաբերել:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, իրավապահները տղամարդուն բռնել են օդանավակայանից 20 կմ հեռավորությամբ եւ բերման ենթարկել ոստիկանության բաժանմունք: Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ կեղծ հաղորդում է տվել՝ իր արարքը բացատրելով նրանով, որ ցանկացել է հետաձգել չվերթը, որով պետք է թռչեր խցանման մեջ հայտնված եւ ուշացող իր ընկերուհին:

Դատավարությունը կայանալու է Բորդոյում: Նիստի օրը դեռեւս հայտնի չէ: Դատախազության տվյալներով, իրավախախտին մինչեւ 2 տարվա ազատազրկում եւ 30 հազար եվրոյի չափով տուգանք է սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ