News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իռլանդուհին ապշել է, երբ անծանոթը, որին նա 16 տարի առաջ նվերներով արկղ է ուղարկել, Facebook սոցցանցում գտել է իրեն: Ըստ «Irish Daily Mirror»-ի, Տուամ քաղաքի 24-ամյա բնակչուհի Քլեր Ֆեհին ցնցվել է, երբ Արսեն Խաչատրյանից նամակ է ստացել:

6 տարեկանում, Սուրբ ծննդյան տոնի մանկական ակցիայի շրջանակում, նա Արսենին նվերներով լի արկղ է ուղարկել՝ ձեռնոց, մատիտներ, տետրեր եւ ատամի խոզանակ: Արսենը Քլերին նրա նամակի լուսանկարն է ուղարկել՝ նշելով, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել առատաձեռնության եւ դպրոցում սովորելու տարիներին նրանից ստացած նվերի համար:

Քլերը նաեւ ուրախ է, որ Արսենն իրեն լուսանկար է ուղարկել՝ կնոջ եւ երեխայի հետ: «Հիմա նա 27 տարեկան է, հրաշալի ընտանիք ունի եւ 8 ամսական դուստր: Նա տուրիստական գործակալություն ունի: Նա զարմանալի մարդ է թվում»,- նշել է իռլանդուհին՝ հավելելով, որ ցանկանում է կապ պահպանել հայ երիտասարդի հետ, քանի որ նրան հիմա իր ընտանիքի անդամի նման է վերաբերվում: Աղջիկը նաեւ հույս ունի, որ մի օր կհանդիպի նրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ