Երեւանի ՋԷԿ-ի ցանցի էլեկտրաէներգիայի սակագինը 2015թ. օգոստոսի 1-ից կթանկանա։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է հունիսի 17-ին՝ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։
Եթե 2014թ. օգոստոսի 1-ին այն սահմանվել էր 15.111 դրամ մեկ կՎ/ժ-ի դիմաց, ապա 2015թ. օգոստոսի 1-ից այն կկազմի 18.5 դրամ։
Մյուս կողմից, կիջեցվի սահմանված հզորության մեն կիլովատի ամսավճարը։ 5399.12 դրամից այն կդառնա 3564.11 դրամ։
Այսպիսով՝ հաշվարկային միադրույք սակագինը կկազմի 27.825 դրամ առանց ԱԱՀ-ի։
Հիշեցնենք, որ Երեւանի ՋԷԿ-ի շահագործման հզորությունը կազմում է 220 ՄՎտ։