News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երկրի հյուսիսային կիսագնդի՝ պայծառությամբ երկրորդ աստղ Վեգային եւ սովորական մոմին միաժամանակ հետեւելով՝ աստղագետները պարզել են, որ մարդը սկզբունքորեն կարող է մոմի լույսը տեսնել 2.6 կմ հեռավորությունից:

Ամերիկյան գիտնականներին արտասովոր հետազոտությունն անցկացնելուն մղել է վիտամինների գովազդը, որում այդ «հրաշք հաբերն» արտադրողը պնդում է, որ դրանք կարող են մոմի լույսը տեսնել 16 կմ հեռավորությունից:

Գիտնականները չեն հավատացել այդ հավաստիացումներին եւ որոշել են դա ստուգել Google-ի միջոցով: Ի զարմանս նրանց՝ որոշ կայքեր պնդել են, որ մարդը չի կարող տեսնել 5 կմ-ից ավելի հեռավորությամբ գտնվող մոմի լույսը, իսկ մյուսներն էլ նշել են, որ այդ հեռավորությունը 50 կմ է կազմում:

Մասնագետները որոշել են սեփական եզրակացությունն անել՝ օգտագործելով դիտողական աստղագիտության մեթոդները: Դրա համար գիտնականները թվային տեսախցիկը միացրել են աստղադիտակին եւ սկսել միաժամանակ հետեւել երկու օբյեկտի. Վեգային եւ սովորական մոմի:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, համադրելով երկու հեռավորությունների տվյալները՝ հետազոտության հեղինակները հաշվարկել են այն հեռավորությունը, որից մոմի լույսը նկատելի կլինի մարդու անզեն աչքին:

Պարզվում է՝ դա այնքան էլ մեծ չէ, որքան պնդում էր համացանցը. ընդամենը 2.6 կմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ