News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի ջերմությունը մի քանի օր 39,4-ից չի իջել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց մահացած ծննդկանի ընկերուհին՝ Աննա Մինասյանը, որը հուլիսի 25-ին զրուցել էր Մերիի հետ:

«Մերիի հետ հուլիսի 20-ին պետք է հանդիպեինք, բայց չստացվեց: Մերին ասաց, որ բժշկի է գնացել եւ ասել են, թե լարվածություն կա, հանգիստ է պետք: Դրա համար հանդիպումը հետաձգվեց: Ամսի 25-ին երեկոյան Viber-ով խոսեցինք, ասաց, որ վատ է զգում, ջերմությունը 39,4 է, պարացետամոլ է խմում, իջնում է, հետո նորից բարձրանում: Բժիշկն էլ ասել է՝ շատ հեղուկ օգտագործիր, 4-րդ օրվանից ջերմությունդ կիջնի, վիրուսը կանցնի»,- ասաց Աննա Մինասյանը:

Աննան Մերիին ճանաչում էր 4 տարի, միասին աշխատել էին Երեւանի դեղատներից մեկում: Աննայի պատմելով՝ դեպքից 10 օր առաջ Մերին սկսել էր պատրաստվել փոքրիկի ծնվելուն:

«Մերին այնպիսի մարդ էր, որ իր հոգատարությամբ, լավ տրամադրությամբ դուր էր գալիս բոլորիս: Հետո մեր մոտից դուրս եկավ, բայց կապը մեզ հետ պահում էր: 10 օր առաջ էլ եկել էր՝ երեխայի համար պարագաներ գնելու»,- ասաց Աննա Մինասյանը:

Աննա Մինասյանը NEWS.am-ին տրամադրել է նաեւ նրանց վերջին խոսակցության «սքրինշոթը», որը ներկայացնում ենք ստորեւ՝

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, 2 օր անց նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
ԱՄՆ-ում դանակահարության հետեւանքով մահացել է չորս մարդ. AP
Իլինոյսի նահանգում դանակահարության հետեւանքով զոհվել է չորս մարդ...
Ծաղկաձորի «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ
Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին...
Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ գողություն կատարած...
Ամենաշատ