News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի մեկնաբանում «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանի առեւանգման մասին լուրերը: Տեղեկությունների իսկությունը պարզելու համար NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր  Ռուբեն Հայրապետյանին: «Իսկ ով է ասել, որ ես հեռախոսով ինտերվյու եմ տալիս»,-ասաց ՀՖՖ նախագահը եւ անմիջապես անջատեց հեռախոսը:

ՀՖՖ-ից եւս չի հաջողվում մեկնաբանություն ստանալ:

Իսկ  ԵՊԲՀ մամուլի պատասախանատու Ալեքսանդրա Հարությանյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ Արսեն Ավետիսյանը իրենց մոտ տեղափոխվել է օգոստոսի 16-ին, գտնվում է դիմածնոտային բաժանմունքում: Նրա վիճակը բավարար է, կայուն, հայտնաբերվել է քթի ոսկորի կոտրվածք՝ թեթեւ տեղաշարժով, ազդրի, թիակի թեթեւ սալջարդներ: Առայժմ հայտնի չէ՝ Արմեն Ավետիսյանը ինչքան կմնա հիվանդանոցում:

NEWS.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 15-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ  Արսեն Ավետիսյանը դիմել է իրավապահներին, առաջիկայում դեպքի առթիվ գործ կհարուցվի: Քննության շրջանակներում պարզվել են մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ այն, որ Արսեն Ավետիսյանը ու Ռուբեն Հայրապետյանը նախապես պայմանավորված են եղել հանդիպել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարեւանությամբ գտնվող Ֆուտբոլի ակադեիմիայում: Հանդիպման ժամանակ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները ծեծի են ենթարկել Արսեն Ավետիսյանին:

Քննության շրջանակներում արդեն հարցաքննվել են թե Արսեն Ավետիսյանը, թե Ռուբեն Հայրապետյանն ու նրա երկու թիկնապահները: Կողմերը չեն նշում, թե վեճի առարկան ինչն է եղել՝ ասելով, թե «իրար չենք հասկացել», բայց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ Արսեն Ավետիսյանի առեւանգումը պայմանավորված է «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության կուտակած ընթացիկ պարտքերի հետ «Տարոն-Ավիա» ընկերությանը:

«Երեւան նյուզի» փոխանցմամբ՝  «Տարոն-Ավիա» ընկերության տնօրեն եւ սեփականատեր Գառնիկ Պապիկյանը, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության պարտքը վերածելով գողական բազառի առարկայի, պարտքը, այսպես ասած, հանձնել է Ռուբեն Հայրապետյանին: Արսեն Ավետիսյանին նաեւ սպառնացել են, որ եթե նա չվերադարձնի ավիաընկերության պարտքերն ապա նրա երեխաները այն «կվերադարձնեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ