News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում երեկ` օգոստոսի 25-ի ուժ երեկոյան դժբախտ դեպք է տեղի ունեցել: Գեղադիր գյուղի 55-ամյա բնակիչ Գեւորգ Գալոյանը դանակով հարվածել եւ սպանել է 52-ամյա կնոջը՝ Գայանե Գրիգորյանին: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, 55-ամյա Գեւորգ Գալոյանը տանը դանակով անսպասելի կերպով հարվածել է կնոջ` 52-ամյա Գայանե Գրիգորյանի կրծքավանդակի աջ վերկրծքային շրջանին, ինչի հետեւանքով վերջինս «շտապօգնության» ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Գեւորգ Գալոյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արագածի բաժին: Դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

NEWS.am-ի հետ զրույցում Գեղադիրի գյուղապետ Գնել Գեւորգյանն ասաց, որ ամուսինը հոգեկան շեղումներ ունի, մի քանի անգամ հոգեբուժարանում է պառկել: «Դեպքի ժամանակ էլ կինը քնած է եղել, որ ամուսինը դանակով հարվածել է թոքի հարվածում: Ճանապարհին կինը մահացավ, երեւի ներքին արյունահոսություն ուներ:

Ընտանիքը ծայրահեղ աղքատ վիճակում էր գտնվում: Տղան ամուսնացած է, գյուղի նախրապանն է, 3 երեխա ունի, մեկն էլ հաշմանդամ է»,-ասաց նա:

Գյուղապետը նշեց, որ Գեւորգ Գալոյանը կնոջը դանակահարելուց հետո տնից չի գնացել, հանգիստ նստել է եւ իրավապահներին էլ ասել, որ ինքն է կնոջը դանակահարել. «Նույնիսկ դանակի տեղն է ցույց տվել, ասել, որ ես եմ արել»:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Գեւորգ Գալոյանը ձերբակալված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ