News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն առաջնորդվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, թե «ՀԷՑ»-ը ստիպում է ՓՄՁ-ներին ստորագրել պայմանագրեր, որտեղ սահմանված էլեկտրաէներգիայի մեկ կվտ/ժամի համար ՓՄՁ ներկայացուցիչը պետք է վճարի 48,78 դրամ՝ նախկին 41,85 դրամի փոխարեն:

«Սպառնողների հետ մենք ունենք պայմանագրեր եւ հավելվածներ, որտեղ նշված է սակագինը: ՀԾԿՀ-ն որոշել է օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 7 դրամով: Ընկերությունն էլ հանրային բաժանորդներին ներկայացնում է այդ հավելվածները՝ մի օրինակը տրամադրելով նրանց, մյուսը՝ պահելով մեզ մոտ»,- ասաց նա:

Նատալյա Սարդարյանի խոսքով՝ իրենք կառավարության որոշումների հետ որեւէ կապ չունեն: Սուբսիդավորման հարցն էլ հենց կառավարությունը պետք է քննարկի եւ որոշում կայացնի:

Հիշեցնենք, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել էր, որ խոշոր բիզնեսի մասով կառավարությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման սուբսիդավորում չի կատարվելու, իսկ ՓՄՁ-ների վերաբերյալ որոշումը դեռ քննարկման փուլում է:

Ավելի վաղ «Չորրորդ իշխանությունը» հայտնել էր, որ «ՀԷՑ»-ի ղեկավարությունը չի սպասել՝ մինչեւ ՀՀ իշխանությունները որոշում կայացնեն, եւ արդեն սպառնալիքներով ստորագրել է տվել նոր պայմանագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ