News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Օհայոյից գիտնականները բացահայտել են, թե ինչու են որոշ մարդիկ բաժանումից հետո շարունակում սոցիալական ցանցերում հետեւել իրենց նախկին սիրելիներին, եթե անգամ չեն շփվում նրանց հետ: Մասնագետները 430 կամավորների մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել: Բոլորն էլ սեփական էջն են ունեցել սոցցանցերում, այնտեղ օրական ավելի քան 100 րոպե են անցկացրել, ինչպես նաեւ բաժանված են եղել զուգընկերոջից:

Պարզվել է, որ կամավորների մեծ մասը հետեւում է նախկին սիրելիին՝ դրա համար բավական շատ ժամանակ ծախսելով: Նպատակը մեկն է եղել. նրանք փորձել են պարզել, թե ում հետ է իր նախկինը ծանոթանում եւ ինչպես է ժամանակ անցկացնում:

Ընդ որում, ըստ Planet-today-ի, եթե բաժանումը սթրեսային է եղել, նախկինին ավելի ջանասիրաբար են հետեւել:

Գիտնականները նշել են, որ այս երեւույթը հատուկ է ոչ բոլորին, այլ միայն այն մարդկանց, որոնց մոտ կապվածության անհանգիստ տեսակ է նկատվում, ինչը խոսում է այն մասին, որ այդպիսի մարդկանց հոգեբանական վիճակը թույլ է, իսկ սոցիալական ցանցերը խանգարում են մոռանալ նախորդ հարաբերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ