News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկարատեւ ընդմիջումից հետո մեր մաքսային ծառայությունները վերջապես հրապարակել են ընթացիկ տարվա ներկրման-արտահանման տվյալները։ Չնայած այդ տվյալները վերաբերում են առաջին կիսամյակին՝ չհաշված առաջին եռամսյակը։ Ուշագրավ են մարդատար մեքենաներին վերաբերող տվյալները, որոնք ավանդաբար ներկրման ծավալով առաջատար եռյակում են լինում։

Հաշվետու ժամանակահատվածում  մարդատար մեքենաների ներմուծումը տարեկան հաշվարկով կրճատվել է 13.2 հազարով կամ 55 տոկոսով։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստան էր ներմուծվել 44.3 հազար մարդատար մեքենա, ինչը 15 տոկոսով  գերազանցում էր նախորդ տարվա ցուցանիշը։ Անցյալ տարվա ռեկորդային ցուցանիշի պատճառը բոլորին քաջ հայտնի է. այդ պահին սպասվելիք ԵՏՄ անդամակցությունը, որը ենթադրում է, որ երրորդ երկրներից ներկրման համար մաքսային ավելի բարձր տուրքեր կգանձվեն։ Չնայած մեքենաների տուրքերը մեզ մոտ ժամանակավորապես մնացել են նույն մակարդակի վրա։

Մեքենաների ներմուծումը պետական բյուջեի եկամտի ամենաէական բաղադրիչն է։ Ներկրողներից գանձվում է երկիր ներմուծված մեքենայի մաքսային արժեքի ավելի քան 1/3-ը (մաքսատուրքերի, ԱԱՀ-ի եւ մաքսային հարկման) հաշվին։ Այսպես, մեր հաշվարկներով,  անցյալ տարի հարկերը կազմել են 92 մլն դոլար։ Հիմա բնականաբար այդ հոսքն էապես նվազել է։

Սեպտեմբերին մարդատար մեքենաների մանրածախ գները  բարձրացան։ Բացառություն էր կազմում ռուսական «Նիվա21214»-ը, որը մեկ տարում էժանացավ մոտ 11 տոկոսով։ Սակայն, եթե գները դրամից վերածենք ԱՄՆ դոլարի, ապա պատկերը փոխվում է։ Գների անկման դիապազոնը տատանվում է KIA Cerato  մեկ մեքենայի դեպքում 0.1 հազար դոլարից մինչեւ Toyota Camry 2.5 Elegance-ի մեկ մեքենայի համար 4.3 հազար դոլար։ Նշենք, որ ամենաթանկ մեքենան ցուցակում Audi Q7 3.0-ն է, որի գինը կազմում է մոտ 67 հազար դոլար՝ չնայած տարեկան կտրվածքով այն էժանացել է 3 հազար դոլարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ