Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը նույնպես խստացրել է անվտանգության միջոցառումները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը:

«Մեր օդանավակայանում միշտ էլ խիստ է եղել, սակայն հիմա առավել խստացվել է եւ ուղեւորների, եւ աշխատակազմի համար: Առավել ուշադիր եւ աչալուրջ ենք, սակայն փորձում ենք այնպես անել, որ ուղեւորներին հավելյալ անհարմարություն չպատճառենք»,- ասաց Գեւորգ Աբրահամյանը:

Նշենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո ամբողջ աշխարհում խստացվել են անվտանգության միջոցառումներն օդանավակայաններում:

Ռուսական ավիաընկերություններն էլ իրենց հերթին հրապարակել են այն երկրները, որոնք վտանգավոր են թռիչքների համար: