News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում նոյեմբերի 3-ին վթարված հայկական ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի գործով եւս մեկ փաստաբան է ներգրավվելու:

«Դեսպանությունում առկա տվյալների համաձայն, որոնք ստացվել են Տուլայի շրջանի տարածքային քննչական բաժնից, տվյալ ժամանակահատվածում մեղադրյալի գործով աշխատում է դատարանի կողմից տրամադրված հանրային պաշտպան Անդրեյ Բակշեեւը: Քննչական բաժնի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ տվյալ գործընթացին միանալու է նաեւ վճարովի փաստաբան»,- NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից:

Թե ով է լինելու վճարովի փաստաբանը, դեռեւս հայտնի չէ: Գառնիկ Հարությունյանի հարազատները չեն ցանկանում այդ մասին որեւէ տեղեկատվություն հրապարակել:

Հիշեցնենք, որ Տուլայի մարզում ողբերգական վթարը տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին։ Վթարից զոհվել է 9 մարդ։ Վթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ «ճանապարհային երթեւեկության կանոնները եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տուլայի ողբերգական վթարի գործով 4.5 տարով դատապարտված հայ վարորդն արդեն ազատության մեջ է. վերադարձել է Հայաստան
Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց, որ նրա պատիժը փոխարինվել է տուգանքով...
ՌԴ-ում դատապարտված հայ վարորդը շուրջ 3 տարի է՝ պայքարում է ազատ արձակվելու համար
NEWS.am-ի հետ զրույցում Գառնիկ Հարությունյանի պաշտպաններից Ռուբեն Կիրակոսյանը հայտնեց...
Տուլայում 4.5 տարով ազատազրկված հայ վարորդն առաջիկայում ազատ կարձակվի՞
Մենք հույս ունենք, որ պատժաչափը կվերանայվի...
ՌԴ-ում 4.5 տարով ազատազրկված հայ վարորդի գործով նիստերը Վճռաբեկում անընդհատ հետաձգվում են
Տեղեկություններ կային, որ հայ վարորդը չի ցանկանում տեղափոխվել Հայաստան...
Տուլայում հայկական ավտոբուսի հետքերով. Վճռաբեկը մի քանի օրից որոշում կկայացնի
Փաստաբանը հույս ունի, որ Վճռաբեկը կմեղմացնի հայ վարորդի պատժաչափը…
ՌԴ-ում դատապարտված հայ վարորդի փաստաբանների վրա ճնշումներ են գործադրվում. կարգապահական վարույթ է հարուցվել
Գործի նյութերը ռուսերենից հայերեն նորմալ չեն թարգմանվել, կոպիտ սխալներով են թարգմանվել…
Ամենաշատ