News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 30
Տեսնել լրահոսը

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը փոխաբերական իմաստով է ասել, որ կկտրի այն ոստիկանների ձեռքերը, որոնք կաշառք կվերցնեն: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գասպարյանը:

«Փոխաբերությունը մեր լեզվի ու տրամաբանության մեջ կա, դահլիճում ոչ մեկ ուղիղ չի ընդունել այնպես, ինչպես այն երեւույթները, որոնք փորձում են պիտակներ կպցնել: Իհարկե՝ ձեռքերը կտրելը եւս փոխաբերական իմաստով է, իսկ այլ տրամաբանություն ունեցողներին պատասխանելը ավելորդ եմ համարում»

Հարցին՝ արդյոք իր հայտարարությունն արդեն հակաօրինական չէ, քանի որ սպառնալիք է պարունակում, իսկ կոռուպցիայի դեպքում օրենքը պատիժ է նախատեսում, ոստիկանապետը պատասխանեց. «Եթե մենք ասում ենք՝ հանցագործության մեջ մերկացրինք այսինչին, ուրեմն մերկացնո՞ւմ ենք, իհարկե՝ ոչ: Կրկնում եմ՝ դա ասվել է փոխաբերական իմաստով: Այո, իհարկե, կաշառք վերցնող ոստիկանները պետք է պատժվեն օրենքի սահմանում: Բացի օրենքից՝ գոյություն ունեն նաեւ բարոյական կոչեր, դա բարոյական կոչ էր»:

Հարցին, թե մինչ օրս կաշառք վերցնելու համար ինքը քանի՞ բարձրաստիճան ոստիկանի է «համազգեստի միջից հանել», «ձեռքերը կտրել», ոստիկանապետն արձագանքեց. «Ձեզ թվում է, թե ես չեմ հանե՞լ: Նայեք կոռուպցիայով համակարգից դուրս եկած ոստիկանների ընթացքը»:

Նշենք, որ հունվարի 20-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը կարգադրել է առավելագույնս խստացնել կոռուպցիոն ռիսկերի դեմ ուղղված միջոցառումները: «Ձեռքներդ կկտրեմ, կոչնչացնեմ կոռուպցիան»,- ասել էր նա, ինչը բուռն քննադատության տեղիք էր տվել:

Տպել
Ամենաշատ