News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պարզվում է՝ սոցիալական ցանցում ճանաչում ձեռք բերելու համար բավարար է միայն հետաքրքիր լուսանկար հրապարակել: Դրանում համոզվել է ամերիկուհի Քեյլան Մահոմսը, որը հունվարի վերջին Twitter-ում ընտանեկան լուսանկար է հրապարակել:

Լուսանկարում երկվորյակ քույրեր են եւ նրանց մայրը: Քեյլանը նկարն այսպես է մակագրել. «Մայրիկը, երկվորյակը եւ ես»: Սակայն դժվար է հասկանալ, թե ով՝ ով է, քանի որ լուսանկարի հմայիչ կանայք ավելի շատ երեք քույրերի են նման:

Սոցցանցի օգտատերերն արագորեն միացել են «Գուշակիր, թե որտեղ է մայրիկը» խաղին:

Ըստ Informing-ի, ամերիկյան ընտանիքի լուսանկարը 20 հազար անգամ վերահրապարակվել եւ ավելի քան 30 հազար «հավանում» է ստացել: Օգտատերերի մեծ մասը խնդրել է նշել, թե, ի վերջո, ով է երկվորյակների մայրը: Ավելի ուշ Քեյլանը գրել է, որ մայրը սեւ պիջակով է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ