News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալված Վալերի Պերմյակովը ձերբակալվելիս չի դիմադրել: Այս մասին այսօր` փետրվարի 12-ին, Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական հերթական նիստին ասաց գործով վկա, սահմանապահ զորքերի զինծառայող Ստյոպա Սումբուլյանը, որը Պերմյակովին հայտանբերած ու ձերբակալած սահմանապահներից է:

«Ինքը դողում էր, ուզում էր լաց լինել, աչքերը լցված էին, կապիտան Խաչատրյանը հարցրեց` արդյոք նա է սպանել Ավետիսյաններին, ասաց, որ ինքը ոչ մեկին չի սպանել»,-պատմեց վկան:

Նրա խոսքով, ինքն այդ օրը հերթապահության մեջ է եղել, կեսգիշերին բարձրացել է դիտարկման աշտարակ, լույս է նկատել, տեղեկացրել է իր հետ հերթապահություն իրականացնող կապիտան Խաչատրյանին, վերջինը հրամայել է լիցքավորել ինքաձիգը ու պահել Պերմյակովի վրա: Խաչատրյանի «կանգնել» հրամանին Պերմյակովը չի ենթարկվել, շարունակել է քայլել, կանգնել է, երբ Խաչատրյանը օդ է կրակել: Փշալարից անցնելով` նրանք ձերբակալել են Պերմյակովին:

«Ես լապտերը քցեցի նրա վրա, տեսա, որ հանցագործության մեջ կասածվող անձն է, լրատվամիջոցներից էի տեղեկացել»,-պատմեց նա` նշելով, որ Պերմյակովի մոտ խուզարկության ժամանակ բջջայիններ եւ գումար են հայտնաբերել:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների հարցերին պատասխանելով` Սումբուլյանն ասաց, որ ինքը Պերմյակովին հայտնաբերլուց 10 րոպե առաջ էր հերթափոխն ստանձնել եւ, որ արտակարագ իրավիճակ է հայտարարված եղել, հրահագնված է եղել  ուժեղացված հսկողություն իրականացնել, որ կասկածյալը փախուստի չդիմի:

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում  ընթացող դատական նիստում շարունակվում է  վկաների հարցաքննությունը, դատարանում այսօր ներկա են նաեւ Ավետիսյանների հարազատները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին:

Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանություն, ավազակություն եւ Հայաստանի պետական սահմանը հատելու փորձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ