News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պետք է թույլ տալ, որ երեխաները ինչ-որ ձեւաչափով, մեկ տարի կապվեն կրթական համակարգի հետ, որից հետո կարող են նաեւ զորակոչվել: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին հայտնել է Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ անդրադառնալով 18 տարին լրանալուց հետո բոլորին անխտիր բանակ զորակոչելու նախաձեռնությանը:

Նրա խոսքով, ներկայիս կարգը կրթական համակարգում բերում է որոշակի խնդիրների. «Պատկերացրեք նույն կուրսում 17 ուսանող ուսանող գնում է ծառայության, երեքը չեն գնում, որովհետեւ ընդունելության քննությունների ժամանակ կես միավորի տարբերություն է եղել: Բացի այդ լուրջ խնդիրներ ունենք կրթության ոլորտի վերաբերյալ: Պետք է թույլ տալ, որ երեխաները ինչ-որ ձեւաչափով, մեկ տարի կապվեն կրթական համակարգի հետ, որից հետո կարող են նաեւ զորակոչվել: Հիմա քննարկման գործընթացի մեջ ենք»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ նաեւ ռազմահայրենասիրական կրթության համալիր միջոցառումների կարիք կա:

«Ռազմահայրենասիրական կրթությունը միայն զենքի հետ վարվելը, ռազմական կրթությունը չէ: Եթե երեխաները կարողանան տարին գոնե մեկ անգամ խարույկի շուրջը համախմբվեն, որեւէ արշավի գնան, դա հայրենիքի հանդեպ գործնական սեր է առաջացնում:

Պետք է այնպես անենք, որ հասարակությունը, գոնե մինչեւ 32 տարեկան, ռազմական տարրական գիտելիքները ստանան. քաղպաշտպանություն, գունդ այցելություն, հասարակ հմտությունների ձեռքբերում»,-ընդգծել է նա:

Կամ պետք է ուսանողությունը չգնա, կամ գնա: Եթե գնում ենք այդ ճանապարհով եւ զորակոչում ենք 70-80 տոկոսը, ուրեմն սկզբունքը, թե ինչով է այդ 20 տոկոսն առանձնանալու մնացած 80 տոկոսից, ինձ համար գոնե հստակ չի:

Դիտարկմանը, որ զինվորական ծառայությունից հիմնականում կարողանում են խուսափել պաշտոնյաների ու հարուստների զավակները, որոնք դրսում սովորելու հնարավորություն ունեն, նախարարն արձագանքեց. ««Լույս» հիմնադրամով դրսում սովորելը զուտ ընդունակությունների հետ կապված խնդիր է: Հնարավոր չի, որ ոչ ընդունակ մարդը սովորի նման համալսարաններում: Եթե նայեք մեր համալսարանների զեղչերը, կտեսեք, որ մեր ուսանողների զգալի հատվածը ոչ ապահով ընտանիքներից է: Այսինքն տեսակետը, թե ուսանող են դառնում միայն ապահով ընտանիքի երեխաները, ճիշտ չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ