News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ինքը մինչեւ 2015թ. հունիսը պատիժ է կրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որտեղ պարզել է, որ նշված հիմնարկում պատիժ են կրել առողջ դատապարտյալներ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք իրենց որպես հիվանդ ձեւակերպելու եւ այդ հիմքով պատժի կրումը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում շարունակել թույլատրելու ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող նշված քրեակատարողական հիմնարկի բժիշկներին տվել են, իսկ վերջիններս այդ ակնհայտ ապօրինի գործողությունը կատարելու համար նրանցից անձամբ յուրաքանչյուր ամիս ստացել են նախապես պայմանավորված չափի կաշառք:

Միաժամանակ, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժիշկները, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ իրականում հիվանդ ու անվճարունակ դատապարտյալներին որպես առողջ ձեւակերպելու արդյունքում վերջիններս առանց բուժվելու հետ են ուղարկվել տարբեր քրեակատարողական հիմնարկներ:

Պաշտոնատար անձին կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար կաշառք ստանալու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 311-րդ հոդվածի 2-րդ եւ 312-րդ հոդվածի 1-ին մասերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ