News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ում թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական պատվիրակները այս նստաշրջանում որպես քարտ բլանշ կօգատոգործեն Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի անպարկեշտ նամակն ուղղված Թուրքիայի նախագահին, որով դատապարտում էր Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Այս նստաշրջանում կոնկրետ Հայաստանի վերաբերյալ զեկույց չկա, բայց ինչպես բոլոր նստաշրջաններում, բազմաթիվ զեկույցներ կան, որոնց կոնտեքստում բնականաբար մենք խոսելու ենք մեր օակարգում եղած խնդիրների մասին»:

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ զեկույցներ կան Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ, որտեղ լրջագույնս քննադատվում է Թուրիայում խոսքի ազատությունը: Ըստ պատգամավորի` թուրքական եւ ադրբեջանական պատվիրակություններն էլ որպես քարտ բլանշ օգտագործելու են Արամ Աթեշյանի աղմկահարույց նամակը:

«Թուրքական պատվիրակության վիճակը բնավ շահեկան չի լինելու` հաշվի առնելով, որ օրակարգում նախատեսված է Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գոծունեության վերաբերյալ զեկույց, որտեղ լրջագույնս քննադատության է ենթարկված Թուրքիայում խոսքի ազատության վիճակը: Թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական պատվիրակները որպես քարտ բլանշ կօգտագործեն Արամ Աթեշյանի այդ անբարո, անպարկեշտ նամակն ուղղված Թուրքիայի նախագահին»,- ասել է Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի վերաբերյալ նախորդ նիստում բարձրացված ելույթների զարգացումներին, Զոհրաբյանն ասաց . «Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կողմից կատարած հանցագործությունների թեման, բնականաբար, շարունակվելու է: Օրերս Եվրոպայի խորհրդի ընդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության հանձնաժողովը շատ կարեւոր մի զեկույց հրապարակեց Ադրբեջանում հայատյացության եւ ատելության մթնոլորտի ձեւավորման մասին, դեռեւս մի քանի տարի առաջ ես նշյալ հանձնաժողովին ուղարկել էի ադրբեջանական դասագրքերից հստակ հատվածներ, որոնք ցանկացած սթափ տրամաբնող մարդուն կարող են գցել ցմցումների մեջ: Օրինակ, հարց աշակերտին. ե՞րբ է հղի ադրբեջանուհու սրտի զարկը հասնում 160-ի: Այս հարցին տրված է մի քանի պատասխան, որից ճիշտը հետեւյալն է. երբ որ հղի կինը Ղարաբաղի լեռներում մազապուրծ փախչում է հայ ջարդարարներից: Կամ 5-րդ դասարանի դասագրքից հետեւյալը. քանի՞ անդամահատված հաշմանդամ կա Ադրբեջանում, որոնք իրենց վերջույթները կորցրել են ղարաբաղյան պատերազմի ժամանակ, եւ սրանք դասագրքերում ամենամեղմ օրինակներն են: Թեկուզ ուշացումով, բայց արդեն անդրադարձ կա սրան»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ