News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Օհայոյի Համակարգչային կենտրոնի գիտնականները մի շարք հետազոտություններ եւ գիտափորձեր են անցկացրել՝ պարզելով, թե ինչու է ջրի առկայությունը կապվում կյանքի հետ: Այս մասին գրում է Informing-ը:

Մասնագետները հաստատել են, որ սպիտակուցները, որոշակի ձեւ ընդունելով, ազդում են բազմաթիվ կենսաբանական ռեակցիաների վրա: Ընդ որում, ջրի մոլեկուլները պաշտպանում են սպիտակուցները՝ նպաստելով դրանց տեղաշարժին: Այդպիսով, ջրի մոլեկուլները «կազմակերպչի» դեր են կատարում:

Հարկ է նկատել, որ փորձն անմիջապես հաջողություն չի գրանցել: Նախկինում նույնպես նման գիտափորձեր անցկացվել են, բայց հիմա կիրառվել են համակարգչային վիզուալացում եւ լազերային ազդակներ: Այս տեխնոլոգիաների շնորհիվ էլ գիտնականներին խմբին հաջողվել է արդյունքներ գրանցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ