ՀՀ կառավարությունը հունիսի 30-ի նիստում չի քննարկել հուլիսի 4-ի երկուշաբթիի աշխատանքային օրը տեղափոխելու հարցը։ Առաջիկա կիրակի Հայ առաքելական եկեղեցին կնշի Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որին հաջորդում է հերթական մեռելոցը։
Այսպիսով՝ առաջիկա երկուշաբթին աշխատանքային օր կլինի, իսկ հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը՝ ոչ աշխատանքային։ Այնպես որ 4 հանգստյան օր ունենալու շատերի հույսերը ի դերեւ ելան։