News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Mattel ընկերությունը նոր Բարբի-նախագահ է ներկայացրել, ընդ որում, տիկնիկի տեղակալը ոչ թե Քենն է, այլ եւս մեկ Բարբի: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

Երկու տիկնիկից կազմված հավաքածուն հասանելի է ութ տարբերակով, որոնք միմյանցից տարբերվում են մաշկի գույնով: Այն ԱՄՆ-ում եւ համացանցում վաճառքի կհանվի այս ամսվա ընթացքում եւ կարժենա 24.99 դոլար:

Տուփի հետեւի հատվածում կարելի է հետեւյալ գրությունները տեսնել. «Հիմա ավելի ու ավելի շատ կանայք ենք իրենց թեկնածությունն առաջադրում որեւէ բարձր պաշտոնի» եւ «Դուք հետաքրքրվա՞ծ եք աշխարհն ավելի լավը դարձնելու հարցում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ