News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հետազոտողները հանգել են եզրակացության, որ շրջակայք ձայները, բույրերը, ձեւերն ու գույները կարող են ազդել համի ընկալման վրա: Ըստ RNS-ի՝ այս մասին ասված է Frontiers in Psychology ամսագրում հրապարակված հոդվածում:

Բելգիացի եւ բրիտանացի գիտնականները համագործակցել են՝ ստեղծելու համար մի գարեջուր, որն առավելագույնս կարտացոլի խմբի երաժշտական եւ տեսողական ինքնությունը: Նախագծի նպատակն է եղել պարզել, արդյո՞ք երաժշտությունն ու փաթեթավորման դիզայնը կարող են բարելավել օգտագործվող մթերքի համը:

Փորձի ընթացքում ավելի քան 200 մասնակիցներին երեք խմբի են բաժանել: Առաջին խմբի անդամներին առաջարկել են առանց պիտակի գարեջուր, նաեւ նրանց համար հատուկ երաժշտություն չի ընտրվել: Երկրորդ եւ երրորդ խմբի անդամները շշի վրա պիտակ են տեսել, իսկ վերջին խմբի անդամները լսել այն երգերից մեկը, որի հիման վրա ստեղծվել է գարեջրի համը:

Համտեսից առաջ մասնակիցներին խնդրել են գնահատել խմիչքից ակնկալիքները, իսկ հետո՝ տպավորությունները: Պարզվել է, որ ամենաշատը գարեջրից հաճույք են ստացել վերջին խմբի մասնակիցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ