Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում այսօր՝ օգոստոսի 4-ի առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գյուղի բնակիչ 25-ամյա Սարո Աբգարյանը որսորդական հրացանից կրակ է բացել հարազատ հոր՝ 61-ամյա Արտաշես Աբգարյանի վրա, որի հետեւանքով վերջինս մահացել է:  Այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից:

Գյուղացիները կրակոցների ձայներ են լսել, վախեցել են եւ տուն մտել: Նրանք ահազանգել ոստիկանություն, որից հետո ոստիկանները ժամանել են դեպքի վայր եւ բերման ենթարկել Սարո Աբգարյանին:

Նախանական տեղեկություններով, կենցաղային հողի վրա վիճաբանություն է եղել հոր եւ որդու միջեւ, որը նման ողբերգական ավարտ է ունեցել: