Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին սկանդալային հայտարարություն է արել հուլիսի 15–ի հեղաշրջման փորձի հետ կապված։
Թուրքական Sondakika կայքի փոխանցմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե հեղաշրջման փորձի նկատակն է եղել Թուրքիան բաժանել ու երկու «ստան» ստեղծել։ «Ցանկանում են 100 տարի առաջ գծված քարտեզն իրականություն դարձնել»,–ասել է նախարարը։
Երբ լրագրողներից մեկը հարցրել է, թե ինչ է նշանակում 2 «ստանները», նախարարը պատասխանել է, որ Հայաստան ու Քուրդիստան։