News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիմք ընդունելով Երեւան քաղաքի ավագանու հոկտեմբերի 5-ի որոշումը, մայրաքաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր պայմաններում, Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռեւմատոլոգ, ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Եսայանին, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, Ռուսաստանի եւ Հայաստանի չեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, Ռուսաստանի Դաշնության միջազգային կարգի սպորտի վարպետ Միհրան Հարությունյանին եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն, 2016թ. ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին:

Շնորհավորելով եւ հանձնելով հավաստագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երեւանի պատվավոր քաղաքացու պատվաբեր կոչումը նրանցից յուրաքանչյուրն իրավամբ վաստակել է: Եվ սա, ըստ էության, Հայաստանի Հանրապետության, նաեւ համայն հայության մայրաքաղաք Երեւանի պատիվը միշտ բարձր պահելու նրանցից յուրաքանչյուրի ներդրած ջանքերի ու նրանց նվիրվածության յուրովի գնահատանքն ու գնահատականն է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ