News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Առանց Ադրբեջանին գրավյալ տարածքների վերադարձի կամ առանց Լեռնային Ղարաբաղի կարգաիճակի շուրջ բանակցությունների» ոչ մի համաձայնագիր չի լինի։ Այս մասին։ Այս մասին,ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքը։

Նա նշել է, որ այսօր բանակցությունների սեղանին կարգավորման շատ տարրեր կան։ «Բանակցությունների տարրերը ներառում են փախստականների ու հարկադիր տեղահանվածների վերադարձ իրենց հողեր, տարածքում խաղաղապահների տեղակայում։ Այդ ամենը քննարկումների առարկա է լինելու։ Ապագա կարգավիճակի որոշման հարցը հենց նախագահ Իլհամ Ալիեւն է առաջ քաշել , ու մենք ողջունում ենք դա։ Հանդիպումների ընթացքում նախագահները կարող են քննարկել զանազան տարրեր։ Նման հանդիպումները պետք է շարունակվեն։ Բոլոր նշված տարրերը պետք է քննարկվեն որպես փաթեթ, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով։ Համանախագահները արդեն նշել են, որ ներկա ստատուս-քվոն երկար չի տեւի»,-մեջբերում է Ուորլիքին «Ազերի Փրես» գործակալությունը։

Ուորլիքի խոսքով դեռ տեղեկություն չկա Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների գալիք հանդիպման մասին։ Համանախագահները հույս են հայտնել , որ երկու երկրների արտգործնախարարները կկարողանան հանդիպել Համբուրգում ՝ ԵԱՀԿ ԱԳՆԽ հերթական նիստի ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ