News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում ամուսինը պսակադրությունից երկու ժամ հետո ապահարզան է պահանջել, որովհետեւ հարսնացուն հարսանիքի լուսանկարերը հրապարակել է Snapchat–ում։

Daily Mail-ի փոխանցմամբ, հենց փեսացուն իմացել է, որ իր հարսնացուն հարսանիքի լուսանկարներն ուղարկել է իր ընկերուհիներին, միանգամից ապահարզան է պահանջել։ Հարսնացուի եղբայրը պատմել է, որ ամուսնական պայմանագրում նշված է եղել, որ հարսնացուն չպետք է օգտվի Snapchat, Instagram կամ Twitter–ից, եւ չպետք է այնտեղ հրապարակի իր լուսանկարները։ «Քույրս խախտել է տված խոստումը, ինչի հետեւանքով էլ փեսացուն նման ցնցող որոշում է կայացրել ու դիմել ապահարզանի»,- նշել է նա։ Փեսացուի արարքը երկու ընտանիքների միջեւ վեճի պատճառ է դարձել։ Հարսնացուի ընտանիքը պնդում է, որ պայմանագիրը անարդար էր, իսկ փեսացուի ազգականները պնդում են, որ տղամարդը ապահարզանի դիմելու իրավունք ունե՛ր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ