News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տասը կանանցից չորսը վախենում է, որ կարող է աշխատավայրում խտրականությունների բախվել, գրում է The Guardian–ը։ Այս մասին են վկայում վերջերս անցկացված հարցման արդյունքները։

Ըստ հարցման՝ մինչեւ 21 տարեկան երիտասարդ կանանց 41 տոկոսը կարծում է, որ իրենց աշխատանքային իրավունքները ու ազատությունները աշխատավայրում կսահմանափակվեն, ու այդ գործոնը կզսպի իրենց մասնագիտական աճը։ Ընդ որում երիտասարդ տղամարդկանց միայն 4 տոկոսն է կարծում, որ կարող է աշխատավայրում խտրականության այս կամ այն ձեւին բախվել։

Տղաների մոտ 20 տոկոսը համարում է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները ակնհայտ առավելություններ ունեն աշխատանքի ոլորտում, ինչը նրանց թույլ է տալիս ավելի շատ վաստակել, քան գործընկեր կանայք։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ 18-24 տարեկան աղջիկների կեսից ավելին սեռական ոտնձգությունների է եթարկվել աշխատավայրում։ Նրանց կարծիքով իրավիճակում բեկում մտցնելու համար ընկերություններում ղեկավար պաշտոնները պետք է կանայք զբաղեցնեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ