News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 

Կանայք օրական միջինը 50 րոպե ու տարվա մեջ 39 օր շատ են աշխատում, քան տղամարդիկ, ասվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի հետազոտության մեջ, հայտնում է BBC–ն։

Զեկույցում ասվում է, որ չնայած վերջին տասը տարիներին աշխարհում գրեթե մեկ քառորդ միլիարդով շատացել են աշխատող կայանք, գենդերային անհավասարությունը վերացնելու համար առնվազն 170 տարի կպահանջվի, եթե շարժվենք ներկա տեմպերով։

Զեկույցում նշվում է տնային չվճարվող աշխատանքը, որը շատ կանայք ամեն օր անում են։ Տարեկան 39 օր միջինացված թիվը հետազոտողները ստացել են՝ հաշվի առնելով նաեւ այս գործոնը։

Առանձին երկրներում՝ օրինակ Հնդկաստանում, Պորտուգալիայում ու Էստոնիայում, կանայք աշխատում են տարեկան 50 օր շատ, քան տղամարդիկ։ Մյուս կողմից էլ որոշ երկրերում նկատվում է հակառակ միտումը․նույնիսկ հաշվի առնելով տնային աշխատանքը՝ Ճապոնիայում ու Նիդեռլանդներում տղամարդիկ կանանցից օրական միջինը կես ժամ շատ են աշխատում։

Ինչ վերաբերում է վճարվող աշխատանքին, ապա տղամարդիկ միջինը 39 տոկոսով շատ են նման աշխատանք կատարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ