News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շարժայում 26-ամյա տղամարդը կտրել է իր առնանդամը՝ ամուսնությունից խուսափելու համար:

Ըստ Khaleej Times-ի՝ ասիական ծագմամբ տղամարդու ընտանիքը պնդել է, որ նա երկրորդ անգամ ամուսնանա: Սակայն կին եւ երկու երեխա ունեցող երիտասարդը չի ցանկացել երկրորդ կին ունենալ: Արդյունքում նա առնանդամը կտրելուց ավելի լավ լուծում չի գտել:

Հիվանդանոց տեղափոխվելուց հետո բժիշկները որոշել են, որ նա փորձել է ինքնասպան լինել: Ավելի ուշ ոստիկանությունը պարզաբանել է, որ իրականում ինչու է տղամարդը նման ծայրահեղ քայլի դիմել:

Բժիշկներին ոչ միայն հաջողվել է փրկել նրա կյանքը, այլեւ «կարել» օրգանը: Ընդ որում, հիվանդը համառորեն հրաժարվել է վիրահատությունից եւ համաձայնություն տվել միայն բժիշկների եւ եղբոր հորդորներից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ