News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոնդոնի Բրիտանական թանգարանում է աշխատող սպասավորը պատահաբար կոտրել է հինհռոմեական Վեներայի արձանի մատը, հայտնել են թանգարանի ներկայացուցիչները։ Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերին, սակայն այդ մասին միայն այս շաբաթ է հայտնի դարձել, փոխանցում է BBC–ն։

Սպասավորը կռացել էր Չառլզ Թաունլիի հավաքածուին պատկանող այդ քանդակի առաջ ու երբ ցանկացել է վեր կենալ՝ կպել է Վեներայի ձեռքին, ինչի հետեւանքով կոտրվել է արձանի մատը։ Թանգարանում նշել են, որ արձանը հիմա ամբողջովին վերականգնվել է ու նորից ցուցադրության է դրված։

Վեներան մինչ այդ էլ ցուցամատ չուներ, որը պոկվել էր դեռ մինչեւ Բրիտանական թանգարանում հայտնվելը։

Սիրո կիսամերկ աստվածուհու քանդակը հինհռոմեական արձանի մարմարյա կրկնօրինակն է ու պատկանում է Ք․հ 1-2-րդ դարերին։ Այն հայտնաբերվել է 1775-ին հինհռոմեական Օստիյա նավահանգստային քաղաքի բաղնիքում, որից հետո այն գնել էր բրիտանացի կոլեկցիոներ Չառլզ Թաունլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ