News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Չնայած շատ մասնագետներ սելֆիից ունեցած կախումը իսկական պատիժ են համարում ժամանակակից սերնդի համար, չինացի գիտնականները պարզել են, որ սոցցանցերում հրապարկվող լուսանկարները մարդուն երջանկացնում են, հայտնում է Planet-today–ը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ նոր լուսանկարների փոխանակությունը, լայքեր ու մեկնաբանություններ ստանալը թույլ են տալիս մարդուն իրեն ավելի սոցիալիզացված ու անհրաժեշտ զգալ։ Բացի դրանից, իրենք իրենց ստիպելով հանուն լուսանկարի ավելի երջանիկ թվալ ու ժպտալ, օգտատերերը կսովորեն ինքնուրույն տիրապետել իրենց տրամադրությանն ու անհրաժեշտության դեպքում բարձրացնել այն։

Հոգեբանների խոսքով, երբ մարդը սեղմում է հրապարակման կոճակը՝ նա բավականության զգացում է ապրում։ Նրան հաջողվում է ցույց տալ, որ ինքը կարողացել է այցելել նման գեղեցիկ վայրեր, ընթրել հարմարավետ ռեստորանում կամ էլ պարզապես հանդիպել ընկերների հետ։ Առաջին հայացքից սովորական գործողությունները լուսանկարների միջոցով վերածվում են իսկական ձեռքբերումների։ Բացի դրանից սոցցանցում հրապարակված սելֆիները մի ամբողջ թվային ալբոմ են ստեղծում։ Այն թերթելով՝ օգտատերը կարող է վերհիշել իր համար հաճելի օրերը ու նորից դրական զգացմունքներ վերապրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ