News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի դպրոցներից մեկում ձերբակալվել է 2007-ին այդտեղ սովորող 6-ամյա մի հայ երեխա եւ տեղափոխվել մեկուսարան, գրում է Nouvelles d’Arménie ամսագիրը:

Վերին Լուարա վարչական շրջանի Լանժակ գյուղն ուշքի չի գալիս: Հունվարի 11-ին ժամը 15:30-ին ժանդարմները եկել են դպրոց, որպեսզի ձերբակալեն 6-ամյա Վազգեն Ասրյանին եւ տանեն մեկուսարան, որտեղ գտնվում է նրա ապօրինի ներգաղթյալ հայրը:

«Քաղաքացիական հագուստով մարդիկ վերցրել են երեխային դպրոցի հենց միջանցքից. Տնօրինությունն արդեն տեղեկացված է եղել»,- ասել են դպրոցում, որտեղ երեխան սովորում էր:

Երեխայի հայրը՝ Դավիթ Ասրյանը կալանավորվել էր հունվարի 6-ի գիշերը՝ դիզելային վառելիք գողանալու համար: «Ժանդարմները հայտնաբերել էին, որ նա փաստաթղթեր չունի եւ նախազգուշացրել պրեֆեկտին»,- հայտնել է «Կրթություն առանց սահմանների» (RESF) ցանցի ներկայացուցիչը, հավելելով, որ տղամարդու 20-ամյա ընկերուհին նույնպես կալանավորվել է:

Երեխայի հայրը ապրել է Ռուսաստանում, որտեղից 2007-ին ժամանել է Ֆրանսիա՝ «փախչելով քաղաքական հետապնդումից»: Նրան մերժել են քաղաքական ապաստան տրամադրել, իսկ աշնանը նրան հայտնել են, որ պետք է լքի Ֆրանսիայի տարածքը:

Դատարանը Դավիթ Ասրյանին 15 օրով կալանելու որոշում է կայացրել:

«Ինչպե՞ս բացատրել որդուս ստեղծված  իրավիճակը: Երբ որդիս դպրոցիցտուն եկավ, առաջինը, որ նա ասաց, հետեւյալն էր. «Մայրիկ, Ժանդարմները եկել էին իմ ընկեր Վազգենի հետեւից: Մի՞թե դա նորմալ է»,- ասել է Լորան Մարտենը, ում որդին ընկերություն է անում հայ երեխայի հետ: «Ես ցնցված եմ, որ նրանք նեղում են երեխային հանրապետական դպրոցում»,- ֆրանսիացի կինը:

Հարյուրավոր մարդիկ, ասիցիացիաների ու արհմիությունների անդամներ, աշակերտների ծնողներ եւ ընտրյալ դեմքեր հունվարի 11-ին դպրոցի մոտ բողոքի հանրհավաք են անցկացրել: 6-ամյա Անեսան արցունքն աչքերին «Եվրոպա-1»-ին ասել է. «Ես կարոտում եմ նրան, պետք է ազատել Վազգենին եւ նրա հորը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ