News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հունվարի 15-ին, երբ ամբողջ Ռուսաստանում ակցիաներ էին ընթանում ի հիշատակ հյուսիսկովկասցիների կողմից սպանված «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի, Սամարայում մեկ այլ սպանություն է կատարվել։

Անհայտ հանցագործի զոհ է դարձել Սամարայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսի 19-ամյա ուսանող Արմեն Սահակյանը։ Չարագործը դանակով հարվածել է Արմենի կրծքավանդակին, ինչից հետո փախուստի է դիմել։ Արմենն ինքն է կանգնեցրել պատահական մի ավտոմեքենա, որպեսզի հասնի հիվանդանոց, սակայն հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», քննարկվում են բոլոր տարբերակները՝ ամենապարզունակից մինչեւ մահացածի անձնական կոնֆլիկտները։ «Առայժմ հանցագործությունը բացահայտված չէ»,- ասել են թերթին։

Պարբերականը ներկայացնում է կատարվածի մանրամասները։ Հունվարի 15-ի երեկոյան Արմեն Սահակյանը գնում է ընկերոջ մոտ։ Արմենը նստում է տրամվայ։ Երիտասարդը չի նկատում, թե ինչպես են վագոնում մի քանի հետաքրքրասեր աչքեր հետեւում իրեն։ Երբ նա կանգառում իջնում է,  հինգ տականքներ սկսում են հետեւել նրան։ Նրանցից մեկը դանակը խրում է ուղիղ նրա սիրտը։

«Եւ ինչպե՞ս պետք է տղաս պաշտպաներ իրեն։ Փոքր տարիքում նա կարատեի էր գնում, շատ մեդալներ ուներ»,- արտասվելով պատմել է Արմենի հայրը՝ Անդրանիկ Սահակյանը։ 

Արմենն ուղղակի չի հասցրել խուսափել իր վրա հարձակվողներից: Անհայտ անձինք հարձակվել են հետեւից եւ տապալել գետնին: Փողերին ձեռք չեն տվել, հեռախոսը չեն վերցրել: Արյունաքամ լինող Արմենն մի կերպ ոտքի է կանգնել եւ վազել դեպի փողոց՝ տաքսի կանգնեցնելու համար, սակայն ոչ մի վարորդ չի ցանկացել իր մեքենան նստեցնել վիրավոր տղային, այն էլ ոչ ռուսի: Ամեն դեպքում մի տաքսիստ խղճացել է արնաքամ լինող հային եւ տեղափոխել հիվանդանոց, սակայն արդեն ուշ է եղել: Արմենը մահացել է հենց մեքենայի մեջ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ինչպես հաղորդում է «Նովոստի Տոլյատիի»-ն, Վլադիսլավ Վոլկովի բլոգում տեղադրված է Սամարայի պետական համալսարանի դասախոս Վիկտոր Պոլյանսկիի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը: Նրա հետ զրուցել է տեղի հեռուստաալիքներից մեկի թղթակիցը, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ տեսանյութը թույլ չեն տվել եթեր հեռարձակել: Ինչպես գրել է մեկնաբաններից մեկը, «վերեւից թույլ չեն տվել»: Հարցազրույցի տեսանյութը տեղադրվել է YouTube-ում:

«Հիմնականում նրանք հանգիստ, բարեկիրթ եւ աշխատասեր ուսանողներ են: Նրանք բացասական զգացումներ չեն առաջացնում, քանի որ պարտաճանաչ եւ դաստիարակված տղաներ են: Նման ուսանողների թվին էր պատկանում նաեւ Արմենը: Ինձ դժվար է պատկերացնել, որ այդ հանցագործությունը տեղի է ունեցել ազգային հողի վրա: Ինքը՝ Արմենը, տարբերվում էր հանգիստ վարքով, քանի որ դաստիարակված երիտասարդ էր: Նա երբեք ագրեսիվ չի եղել եւ իր կարգավիճակի հետ կապված անհանգստանալու տեղիք երբեք չի տվել: Անհասկանալի է, թե ինչ կարող էր տեղի ունեցած լինել: Դեռ բավարար տվյալներ չկան: Ինչպես ես եմ հասկանում, գործի հետաքննությունը նոր է սկսվում:

Արմենը խաղաղասեր ընկեր էր, ինտերնետում կան նրա լուսանկարները, որոնք վկայում են, որ նա ընկերություն էր անում ռուս տղաների հետ: Ֆակուլտետում ոչ Արմենի, ոչ էլ այլ «ոչ տեղացու» հանդեպ ոչ մի խնդիր չի եղել:

Արմեն Սահակյանի հուղարկավորությունը կկայանա հունվարի 19-ին ժամը 12:00-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է. ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած...
ՀԴԲ տնօրենը նախազգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը կարող է «ոգեւորել» «ծայրահեղականներին» ԱՄՆ-ում եւ այլուր
Քրիստոֆեր Ռեյը նախազգուշացրել է...
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել ուժեղացնել անվտանգության միջոցները
«Սինոֆոբիան սրվել է, բազմաթիվ ասիացիներ չարամիտ հարձակումների են ենթարկվել...
ԱՄՆ-ում ծայրահեղական խմբավորումների սպառնալիքի մակարդակը մնում է բարձր
Նախազգուշացումն արվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ ԱՄՆ որոշ դպրոցներ չեղարկել են դասերը եւ ինքնամեկուսացման հրամաններ արձակել։ Արդյունքում քննիչներին չի հաջողվել որեւէ պայթուցիկ գտնել։
Լավրովն աշխարհին կոչ է արել արձագանքել հասարակությունն ազգային հատկանիշով պառակտելու փորձերին
Անհրաժեշտ է համաշխարհային հանրության ակտիվ արձագանքը...
Գերմանիայում ավելացել է աջ եւ ձախ ծայրահեղականության հողի վրա կատարված հանցանքների թիվը
«Գերմանիայում քաղաքական հանցավորությունը, որի դրդապատճառ է քաղաքականությունը, զգալիորեն աճել է՝ 8,5 տոկոսով: Նույնիսկ եթե այդ հանցանքները կազմեն հանցանքների ընդհանուր թվի մոտ 1 տոկոս, այդ թվերը մեծ մտահոգություն են առաջացնում»,-հայտարարել է Զեեհոֆերը...
Ամենաշատ