News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները հունվարի 22-ի կեսօրին Լոռու մարզի Ամրակից գյուղում գործող «Դրախտ» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրի թիվ 5 «կուպեում» մահացած վիճակում հայտանաբերել են միջին տարիքի տղամարդու եւ երիտասարդ աղջկա։

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը, Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը, Ստեփանավանի ոստիկանապետը՝ քննչական խմբի հետ։  Դեպքի վայրում դատական փորձագետը դիակների զննումից հետո հայտնել է, որ դրանց վրա բռնության հետքեր չկան։

Ոստիկանությունը պարզել է, որ տղամարդը 49-ամյա Մանվել Վոլոդյայի Պետրոսյանն է, իսկ աղջիկը՝ 29-ամյա Հայկուշ Պավլիկի Գեւորգյանը։

Համալիրի հարեւանությամբ ապրող գյուղացիները հայտնել են, որ «Դրախտ»-ը պատկանում է «Քոթոյին», ով Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանն է։

Մահացածները բնակվում են Լոռու մարզի Ուռուտ գյուղում եւ միմյանց հետ կապված են ազգակցական կապով. Հայկուշ Գեւորգյանը Մանվել Պետրոսյանի հորեղբոր հարսն է։    

Կուպեում եղել է գազի վառարան, եւ, ըստ նախնական տեղեկությունների, նրանց մահվան պատճառ է հանդիսացել վառարանից արտանետված շմոլ գազը։ Մահվան վերջնական հանգամանքները կպարզվեն մի քանի օրից, երբ քննչական մարմինը կստանա դատական փորձագետի վերջնական եզրակացությունը։  

Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ քաղաքապետն իր օբյեկտում հրազեն էր օգտագործել, որի հետեւանքով երկու հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Հրազենը Ստեփանավանի քաղաքապետին էր նվիրել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Ամենաշատ