Կրկին վերագործարկվել է ԱՄՆ Կենտրոնական ԿՀՎ-ի կայքը, որը նախկինում ենթարկվել էր կիբերհարձակման:
ԿՀՎ-ն առայժմ չի արձագանքել, իսկ վարչության կայքում հաքերական հարձակման վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չկա:
Նշենք, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել են Lulz Security խմբավորման հաքերները, որոնք նախկինում կոտրել էին ԱՄՆ սենատի, Sony ընկերության կայքերը:
Հաքերներն իրենց բլոգում գրել էին, թե կայքի վրա հարձակվել են «լուլզերի» համար: Lulz ինտերնետ ժարգոնով նշանակում է «կատակ»: Կատակի համար, նրանք փշրել էին ԿՀՎ-ի կայքը` հեռացնելով օգտվողների մի մասի գաղտնանունները:




























