News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում հուլիսի 4-8-ին անցկացվել է Եվրոպական աստղագիտական ընկերության /ԵԱԸ, EAS/ համագումարը: Համագումարի ընթացքում տեղի են ունեցել 9 գիտաժողովներ եւ 10 հատուկ նստաշրջաններ, ԵԱԸ խորհրդի նիստեր, մի շարք այլ հանդիպումներ եւ քննարկումներ:

Համագումարին մասնակցեցին աստղագետներ եվրոպական եւ այլ երկրներից, եվրոպական գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլ հյուրեր: Հայաստանից համագումարին մասնակցում էր Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, ով տարբեր նստաշրջաններում ներկայացրել է 3 զեկուցում: Նա նաեւ Վիրտուալ աստղադիտարաններին նվիրված նստաշրջանի համակազմակերպիչն էր, ինչպես նաեւ մասնակցեց ԵԱԸ խորհրդի ընդլայնված նիստին: Համագումարին ներկա էր նաեւ երիտասարդ տաղանդավոր աստղագետ Իգոր Չիլինգարյանը /Ռուսաստան/, ով նույնպես տարբեր նստաշրջաններում ներկայացրեց 3 զեկուցում: Տեղի է ունեցել հանդիպում Եվրոպական միացյալ աստղադիտարանի գլխավոր տնօրեն պրոֆ. Թիմ դե Զեուի հետ եւ քննարկվեցին եվրոպական աստղագիտության ապագա հարցերը:

Հիշեցնենք, որ նման համագումար 2007թ. տեղի է ունեցել նաեւ Հայաստանում, որը Հայաստանի պատմության մեջ խոշորագույն գիտական միջոցառումն էր: 2008-ին ԵԱԸ համագումարն անցկացվեց Վիեննայում, 2009-ին՝ Լոնդոնում, իսկ 2010-ին՝ Լիսաբոնում: Արդեն հայտնի է, որ 2012թ. եվրոպական համագումարը կկայանա Հռոմում:

Տպել
Ամենաշատ